09:08 16 մարտի, 2020ՈւԵՖԱ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ մարտի 17-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ընթացքում կքննարկեն ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը հետաձգելու հնարավորությունը:
ՈւԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2020-ը դեկտեմբերին անցկացնելու տարբերակը, որը հնարավորություն կտա ամռանն ավարտել եվրոպական երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:
Մարտի 16-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ին՝ Եվրո-2020-ը հետաձգելու առաջարկով: Գարվինան կոչ էր արել եվրոպական բոլոր երկրների ֆուտբոլային կազմակերպության ղեկավարներին ևս Եվրոպայի առաջնությունը հետաձգելու առաջարկով դիմել ՈւԵՖԱ-ին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:
Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը նախատեսված է անցկացնել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.