ՈւԵՖԱ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ մարտի 17-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ընթացքում կքննարկեն ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը հետաձգելու հնարավորությունը:
ՈւԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2020-ը դեկտեմբերին անցկացնելու տարբերակը, որը հնարավորություն կտա ամռանն ավարտել եվրոպական երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:
Մարտի 16-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ին՝ Եվրո-2020-ը հետաձգելու առաջարկով: Գարվինան կոչ էր արել եվրոպական բոլոր երկրների ֆուտբոլային կազմակերպության ղեկավարներին ևս Եվրոպայի առաջնությունը հետաձգելու առաջարկով դիմել ՈւԵՖԱ-ին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:
Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը նախատեսված է անցկացնել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի