16:20  +04,  6 մարտի, 2020

Իտալիայից ՈւԵՖԱ-ին հորդորում են հետաձգել Եվրո-2020-ը

Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի նախագահ Դամիանո Տոմազին ՈւԵՖԱ-ին հորդորել է քննարկել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը եւ հետաձգել Եվրո-2020-ի անցկացումը։

«ՈւԵՖԱ-ն պետք է դիտարկի Եվրո-2020-ը հետաձգելու տարբերակը, որպեսզի ժամանակ տա ազգային առաջնությունները ավարտին հասցնելու համար։

Կորոնավիրուսի հետ կապված խնդիրը միայն Իտալիայում չէ։ Մեր առաջնությունը կշարունակվի առանց հանդիսականների, սակայն խաղացողները եւս անհանգստություն են հայտնում, քանի որ եթե մեկ խաղացող վարակվի, ապա, ամենայն հավանականությամբ, ամբողջ կազմը կհայտնվի կարանտինում»,- Տոմազիի խոսքը մեջբերում է football-italia-ն։

Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ