16:20 6 մարտի, 2020Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի նախագահ Դամիանո Տոմազին ՈւԵՖԱ-ին հորդորել է քննարկել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը եւ հետաձգել Եվրո-2020-ի անցկացումը։
«ՈւԵՖԱ-ն պետք է դիտարկի Եվրո-2020-ը հետաձգելու տարբերակը, որպեսզի ժամանակ տա ազգային առաջնությունները ավարտին հասցնելու համար։
Կորոնավիրուսի հետ կապված խնդիրը միայն Իտալիայում չէ։ Մեր առաջնությունը կշարունակվի առանց հանդիսականների, սակայն խաղացողները եւս անհանգստություն են հայտնում, քանի որ եթե մեկ խաղացող վարակվի, ապա, ամենայն հավանականությամբ, ամբողջ կազմը կհայտնվի կարանտինում»,- Տոմազիի խոսքը մեջբերում է football-italia-ն։
Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.