01:25  ,  19 դեկտեմբերի, 2019

«Բավարիան» ուժեղ էր «Ֆրայբուրգից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆրայբուրգի» հետ: Հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: «Ֆրայբուրգի» պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն: Հանդիպման ավելացված ժամանակում «Բավարիային» հաշվի մեջ առաջ մղեց հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն: 95-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին ամրագրեց իր թիմի հաղթանակը:

Այժմ «Բավարիան» 30 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Ֆրայբուրգը» 6-րդն է՝ 25 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Վինչենցո Գրիֆո, 58 - Ռոբերտ Լևանդովսկի, 10, Ջոշուա Զիրկզե, 90, Սերժ Գնաբրի, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով