01:25 19 դեկտեմբերի, 2019Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆրայբուրգի» հետ: Հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: «Ֆրայբուրգի» պատասխան գոլը 58-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն: Հանդիպման ավելացված ժամանակում «Բավարիային» հաշվի մեջ առաջ մղեց հոլանդացի հարձակվող Ջոշուա Զիրկզեն: 95-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին ամրագրեց իր թիմի հաղթանակը:
Այժմ «Բավարիան» 30 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Ֆրայբուրգը» 6-րդն է՝ 25 միավորով:
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)
Վինչենցո Գրիֆո, 58 - Ռոբերտ Լևանդովսկի, 10, Ջոշուա Զիրկզե, 90, Սերժ Գնաբրի, 90+5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.