Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ամփոփել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Գերմանիան կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ։ Չորրորդ թիմը F խմբում կլինի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Ա դիվիզիոնից։ Գարնանը այս խմբի չորրորդ ուղեգիրը կվիճարկեն Իսլանդիա - Ռումինիա, Բուլղարիա - Հունգարիա զույգերի հաղթողները։
«Սա «մահվան խումբ» է։ Մյունխենում հանդիպումները կդառնան իսկական ֆուտբոլային տոն։ Սպասումները շատ մեծ են։ Մեր երիտասարդ թիմի համար կլինի մեծ փորձություն, բայց մոտիվացիան շատ է։ Սա պարգեւ է մեզ՝ ընտրական խմբում առաջին տեղը գրավելու համար»,- Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի