00:43 1 դեկտեմբերի, 2019Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ամփոփել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Գերմանիան կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ։ Չորրորդ թիմը F խմբում կլինի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Ա դիվիզիոնից։ Գարնանը այս խմբի չորրորդ ուղեգիրը կվիճարկեն Իսլանդիա - Ռումինիա, Բուլղարիա - Հունգարիա զույգերի հաղթողները։
«Սա «մահվան խումբ» է։ Մյունխենում հանդիպումները կդառնան իսկական ֆուտբոլային տոն։ Սպասումները շատ մեծ են։ Մեր երիտասարդ թիմի համար կլինի մեծ փորձություն, բայց մոտիվացիան շատ է։ Սա պարգեւ է մեզ՝ ընտրական խմբում առաջին տեղը գրավելու համար»,- Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.