17:10  +04,  22 նոյեմբերի, 2019

Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին

Նախորդ մի քանի հանդիպումներում Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառը Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն էր։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 45-ամյա մասնագետը նշանակվել է ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար։

«Անսպասելի էր «Սոչին» գլխավորելու առաջարկը։ Բայց իրադարձությունների անսպասելի շրջադարձները մեր կյանքը դարձնում են ավելի հետաքրքիր։ Ես աշխատում էին դարպասապանների հետ, սակայն առաջարկ ստացա ուժերս փորձել գլխավոր մարզիչի դերում Ռուսաստանի առաջնության առաջիկա երեք տուրերում։ Կանեմ ամեն ինչ, որպեսզի առավելագույն օգուտ տամ թիմին։

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի վերջին անհաջողություններին, ապա չէի ցանկանա մեղադրել ղեկավարությանը, մարզիչին, դարպասապահին, ֆուտբոլիստներին։ Առանց Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի հավաքականի մակարդականը ազգալիորեն նվազում է։ Կարծում եմ՝ հիմնական խնդիրը նրա բացակայությունն էր։

Իսկ գլոբալ տեսակետից, մեզ անհրաժեշտ է ընդհանուր համակարգային մոտեցում, կազմի երիտասարդացում, որպեսզի երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստներ լինեն փոխարինողները։ Երիտասարդները պետք է ունենան կայուն խաղային պրակտիկա եւ մրցունակ լինեն արդեն 20 տարեկանում»,- նշեց Ռոման Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլը J խմբում ավարտեց նախավերջին տեղում։ Վերջին երկու հանդիպումներում ազգային թիմը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ պարտվեց Հունաստանին (0:1) եւ Իտալիային (1:9)։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով





  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ