17:10 22 նոյեմբերի, 2019Նախորդ մի քանի հանդիպումներում Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառը Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն էր։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 45-ամյա մասնագետը նշանակվել է ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար։
«Անսպասելի էր «Սոչին» գլխավորելու առաջարկը։ Բայց իրադարձությունների անսպասելի շրջադարձները մեր կյանքը դարձնում են ավելի հետաքրքիր։ Ես աշխատում էին դարպասապանների հետ, սակայն առաջարկ ստացա ուժերս փորձել գլխավոր մարզիչի դերում Ռուսաստանի առաջնության առաջիկա երեք տուրերում։ Կանեմ ամեն ինչ, որպեսզի առավելագույն օգուտ տամ թիմին։
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի վերջին անհաջողություններին, ապա չէի ցանկանա մեղադրել ղեկավարությանը, մարզիչին, դարպասապահին, ֆուտբոլիստներին։ Առանց Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի հավաքականի մակարդականը ազգալիորեն նվազում է։ Կարծում եմ՝ հիմնական խնդիրը նրա բացակայությունն էր։
Իսկ գլոբալ տեսակետից, մեզ անհրաժեշտ է ընդհանուր համակարգային մոտեցում, կազմի երիտասարդացում, որպեսզի երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստներ լինեն փոխարինողները։ Երիտասարդները պետք է ունենան կայուն խաղային պրակտիկա եւ մրցունակ լինեն արդեն 20 տարեկանում»,- նշեց Ռոման Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլը J խմբում ավարտեց նախավերջին տեղում։ Վերջին երկու հանդիպումներում ազգային թիմը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ պարտվեց Հունաստանին (0:1) եւ Իտալիային (1:9)։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.