14:14  ,  19 նոյեմբերի, 2019

Չիրո Իմոբիլե․ Իտալիայի հավաքականն արժանի է հաջորդ տարի Եվրո-2020-ի տիտղոսը նվաճելուն

Իտալիայի հավաքականի եւ «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականին 9։1 հաշվով հաղթելուց հետո հույս է հայտնել, որ թիմը հաջորդ տարի կկարողանա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

«Շատ երջանիկ եմ, որ այսպիսի գերազանց ժամանակահատված անցկացրինք, ֆանատները լրացուցիչ դրական լիցք հաղորդեցին։ Ակնկալում եմ, որ նրանք նույնը կանեն եզրափակիչ փուլի ժամանակ։

Իտալիայի հավաքականն արժանի է հաջորդ տարի Եվրո-2020-ի տիտղոսը նվաճելուն։ Հույս ունենք, որ կհասնենք դրան։

Անհամբեր սպասում ենք վիճակահանությանը, ցանկանում ենք իմանալ՝ ում դեմ ենք խաղալու եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում։

Շատ ուրախ եմ, որ կարողացա ընդհատել առանց գոլերի շարքս ազգային թիմում»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հայաստանի հավաքականի դեմ խաղում Իմոբիլեն դարձել էր դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով