14:14 19 նոյեմբերի, 2019Իտալիայի հավաքականի եւ «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականին 9։1 հաշվով հաղթելուց հետո հույս է հայտնել, որ թիմը հաջորդ տարի կկարողանա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
«Շատ երջանիկ եմ, որ այսպիսի գերազանց ժամանակահատված անցկացրինք, ֆանատները լրացուցիչ դրական լիցք հաղորդեցին։ Ակնկալում եմ, որ նրանք նույնը կանեն եզրափակիչ փուլի ժամանակ։
Իտալիայի հավաքականն արժանի է հաջորդ տարի Եվրո-2020-ի տիտղոսը նվաճելուն։ Հույս ունենք, որ կհասնենք դրան։
Անհամբեր սպասում ենք վիճակահանությանը, ցանկանում ենք իմանալ՝ ում դեմ ենք խաղալու եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում։
Շատ ուրախ եմ, որ կարողացա ընդհատել առանց գոլերի շարքս ազգային թիմում»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հայաստանի հավաքականի դեմ խաղում Իմոբիլեն դարձել էր դուբլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.