01:33  ,  19 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի թիմը 1։9 հաշվով պարտվեց Իտալիային եւ գրավեց նախավերջին տեղը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Իտալիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 1:9 հաշվով և 10 միավորով J խմբում գրավեց նախավերջին տեղը:

Իտալիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն: Աչքի ընկան նաև Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռամանյոլին, Ժորժինյոն, Ռիկարդո Օրսոլինին և Ֆեդերիկո Չիեսան: Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը:

Սա Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն է պատմության մեջ։

Միաժամանակ ընթացած խաղերում Հունաստանը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Ֆինլանդիայի նկատմամբ, իսկ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Լիխտեյնշտեյնին:

J խմբում 30 միավորով առաջին տեղը գրավեց Իտալիայի հավաքականը: Ֆինլանդիայի հավաքականը 18 միավորով երկրորդ տեղում է: 

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 10-րդ տուր

Իտալիա - Հայաստան՝ 9:1 (տեսանյութ)

Չիրո Իմոբլիե, 8, 33, Նիկոլո Ձանիոլո, 9, 64, Նիկոլո Բարելա, 29 , Ալեսիո Ռամանյոլի, 72, Ժորժինյո, 75 (11մ.), Ռիկարդո Օրսոլինին, 78, Ֆեդերիկո Չիեսա, 81 - Էդգար Բաբայան, 79

Հունաստան - Ֆինլանդիա՝ 2:1

Պետրոս Մանտալոս, 47, Կոնստանտինոս Գալանոպուլոս 70 - Տեմու Պուկի, 27

Լիխտեյնշտեյն - Բոսնիա և Հերցեգովինա՝ 0:3

Էլդար Ցիվիչ, 57, Արմին Հոձիչ, 64, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով