01:33 19 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Իտալիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 1:9 հաշվով և 10 միավորով J խմբում գրավեց նախավերջին տեղը:
Իտալիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն: Աչքի ընկան նաև Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռամանյոլին, Ժորժինյոն, Ռիկարդո Օրսոլինին և Ֆեդերիկո Չիեսան: Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը:
Սա Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն է պատմության մեջ։
Միաժամանակ ընթացած խաղերում Հունաստանը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Ֆինլանդիայի նկատմամբ, իսկ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Լիխտեյնշտեյնին:
J խմբում 30 միավորով առաջին տեղը գրավեց Իտալիայի հավաքականը: Ֆինլանդիայի հավաքականը 18 միավորով երկրորդ տեղում է:
Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 10-րդ տուր
Իտալիա - Հայաստան՝ 9:1 (տեսանյութ)
Չիրո Իմոբլիե, 8, 33, Նիկոլո Ձանիոլո, 9, 64, Նիկոլո Բարելա, 29 , Ալեսիո Ռամանյոլի, 72, Ժորժինյո, 75 (11մ.), Ռիկարդո Օրսոլինին, 78, Ֆեդերիկո Չիեսա, 81 - Էդգար Բաբայան, 79
Հունաստան - Ֆինլանդիա՝ 2:1
Պետրոս Մանտալոս, 47, Կոնստանտինոս Գալանոպուլոս 70 - Տեմու Պուկի, 27
Լիխտեյնշտեյն - Բոսնիա և Հերցեգովինա՝ 0:3
Էլդար Ցիվիչ, 57, Արմին Հոձիչ, 64, 72

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.