20:06  ,  28 հոկտեմբերի, 2019

Ռիբերին ներողություն է խնդրել մրցավարին հրելու համար

Իտալական «Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին Թվիթերի իր պաշտոնական էջում անդրադարձել է Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Լացիոյի» դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Ցավում եմ, որ նման բան է տեղի ունեցել: Ներողությում եմ խնդրում մրցավարից: Ես չէի ցանկանում նման բան անել»,- գրել է Ռիբերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական «Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին սպառնում է որակազրկում մի քանի խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում