17:05  ,  28 հոկտեմբերի, 2019

Ֆրանկ Ռիբերիին սպառնում է որակազրկում

Իտալական «Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին սպառնում է որակազրկում մի քանի խաղով։

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Լացիոյի» դեմ հանդիպման ժամանակ Ռիբերին հրել է եզրային մրցավարին եւ ստացել կարմիր քարը։ Այդ խաղում «Ֆիորենտինան» պարտվել էր 1։2 հաշվով։

Ռիբերին այս ամռանն է միացել «Ֆիորենտինային», մասնակցել է 9 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում