Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ իր հաջորդ մենամարտը տեղի է ունենալու 2020 թվականի հունվարին:
«Իմ հաջորդ մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին Լաս Վեգասում: Ես գիտեմ՝ ով է լինելու իմ մրցակիցը, սակայն UFC-ի ղեկավարությունն արգելել է, որպեսզի ես հայտարարեմ նրա անունը»,- Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մաքգրեգորը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 15 հոկտեմբերի
23:57 , 14 հոկտեմբերի 
22:19 , 14 հոկտեմբերի
22:05 , 14 հոկտեմբերի
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի