21:10 24 հոկտեմբերի, 2019Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ իր հաջորդ մենամարտը տեղի է ունենալու 2020 թվականի հունվարին:
«Իմ հաջորդ մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին Լաս Վեգասում: Ես գիտեմ՝ ով է լինելու իմ մրցակիցը, սակայն UFC-ի ղեկավարությունն արգելել է, որպեսզի ես հայտարարեմ նրա անունը»,- Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մաքգրեգորը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.