17:40  ,  24 հոկտեմբերի, 2019

Մաքգրեգոր. Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել ինձ հետ

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ թեթև քաշային կարգում խառը մենամարտերի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը վախենում է ռևանշ մենամարտ անցկացնել իր հետ:

«Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել ինձ հետ: Նա ցանկանում է մենամարտել այն մարզիկների հետ, որոնց հետ երբեք չի մենամարտել:

Վաղ թե ուշ ես և Խաբիբը կրկին հանդիպելու ենք օկտագոնում: Ցանկանում եմ, որ այդ մենամարտը հնարավորինս շուտ տեղի ունենա»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթեց Քոնոր Մաքգրեգորին և պահպանեց թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում