17:40 24 հոկտեմբերի, 2019Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ թեթև քաշային կարգում խառը մենամարտերի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը վախենում է ռևանշ մենամարտ անցկացնել իր հետ:
«Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել ինձ հետ: Նա ցանկանում է մենամարտել այն մարզիկների հետ, որոնց հետ երբեք չի մենամարտել:
Վաղ թե ուշ ես և Խաբիբը կրկին հանդիպելու ենք օկտագոնում: Ցանկանում եմ, որ այդ մենամարտը հնարավորինս շուտ տեղի ունենա»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթեց Քոնոր Մաքգրեգորին և պահպանեց թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.