Լոնդոնում մեկնարկած 14-րդ Պարալիմպիկ խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ցայպինը։ Նա լավագույնն է կանանց օդամուղ հրացանի 10 մետրում։
Երկրորդ տեղում գերմանացի Մանուելա Շմերմունդն է, երրորդը՝ ավստրալացի Նատալի Սմիթը։
Պարալիմպիկ խաղերը կտեւեն մինչեւ սեպտեմբերի 9-ը։ Հայաստանը ներկայացնում են լողորդ Մարգարիտա Հովակիմյանը եւ ծանրորդ Գրետա Վարդանյանը։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է հաշմանդամների «Փյունիկ» միության եւ Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։
Հայ մարզիկներն ասպարեզ դուրս կգան սեպտեմբերի 5-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի