18:33 30 օգոստոսի, 2012Լոնդոնում մեկնարկած 14-րդ Պարալիմպիկ խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ցայպինը։ Նա լավագույնն է կանանց օդամուղ հրացանի 10 մետրում։
Երկրորդ տեղում գերմանացի Մանուելա Շմերմունդն է, երրորդը՝ ավստրալացի Նատալի Սմիթը։
Պարալիմպիկ խաղերը կտեւեն մինչեւ սեպտեմբերի 9-ը։ Հայաստանը ներկայացնում են լողորդ Մարգարիտա Հովակիմյանը եւ ծանրորդ Գրետա Վարդանյանը։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է հաշմանդամների «Փյունիկ» միության եւ Ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։
Հայ մարզիկներն ասպարեզ դուրս կգան սեպտեմբերի 5-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.