19:28  +04,  8 սեպտեմբերի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ասուլիսում մեկնաբանել է 4։2 հաշվով հաղթանակը Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում։

«Վերջնամասում ցանկանում էինք թարմացնել կենտրոնը: Այդ պատճառով խաղադաշտ դուրս բերեցինք Արտակ Գիրգորյանին: Կառլեն Մկրտչյանը փոխարինվելու ցանկություն հայտնեց:

Շատ ուրախ եմ, որ կարողացանք իրականացնել երկրպագուների ցանկությունը և այսպիսի հաղթանակ տանել: Մեր տղաները մեծ նվիրվածությամբ գործեցին: Տղաներին ասել էի, որ այսպիսի խաղերում պետք է ցուցադրենք մեր նվիրվածությունը: Փառք Աստծո` ստացվեց: Արամ Հայրապետյանը շատ լավ խաղ անցկացրեց: Մենք հավատում ենք Արամին և մեր մյուս բոլոր դարպասապահներին: Մի քանի դրվագում Արամը կարողացավ փրկել մեզ վերահաս գոլերից:

Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Հսկայածավալ աշխատանք կատարեց: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին: Այո, միացանք ուղեգրի համար պայքարին: Հիմա մտածում ենք Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին: Վերջում կհաշվենք միավորները»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։

Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ