19:28 8 սեպտեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ասուլիսում մեկնաբանել է 4։2 հաշվով հաղթանակը Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում։
«Վերջնամասում ցանկանում էինք թարմացնել կենտրոնը: Այդ պատճառով խաղադաշտ դուրս բերեցինք Արտակ Գիրգորյանին: Կառլեն Մկրտչյանը փոխարինվելու ցանկություն հայտնեց:
Շատ ուրախ եմ, որ կարողացանք իրականացնել երկրպագուների ցանկությունը և այսպիսի հաղթանակ տանել: Մեր տղաները մեծ նվիրվածությամբ գործեցին: Տղաներին ասել էի, որ այսպիսի խաղերում պետք է ցուցադրենք մեր նվիրվածությունը: Փառք Աստծո` ստացվեց: Արամ Հայրապետյանը շատ լավ խաղ անցկացրեց: Մենք հավատում ենք Արամին և մեր մյուս բոլոր դարպասապահներին: Մի քանի դրվագում Արամը կարողացավ փրկել մեզ վերահաս գոլերից:
Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Հսկայածավալ աշխատանք կատարեց: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին: Այո, միացանք ուղեգրի համար պայքարին: Հիմա մտածում ենք Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին: Վերջում կհաշվենք միավորները»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։
Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.