18:18  ,  5 օգոստոսի, 2019

Մանջուկիչի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղի չի ունենա

Թուրինի «Յուվենտուսի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Daiy Mail-ը:

Մանջուկիչը «Մանչեսթեր Յունայթեդում» պետք է փոխարիներ Ռոմելու Լուկակուին, որը համաձայնության էր եկել «Յուվենտուս» տեղափոխության հարցում, սակայն վերջին պահին, երբ Պաուլո Դիբալան հրաժարվեց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ձախողվեց ինչպես Լուկակուի, այնպես էլ Մանջուկիչի տեղափոխությունը:

33-ամյա խորվաթ հարձակվողը համաձայնության էր եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի հետ կնքելու էր 3-ամյա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս