13:41  ,  25 օգոստոսի, 2012

Հայտնի երգչուհին հերքել է Բեքհեմի հետ սիրավեպի մասին լուրերը

32-ամյա երգչուհի Քեթրին Ջենկինսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է լուրերը, թե սիրավեպ ունի անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հետ, գրում է բրիտանական Daily Mail-ը:

Քեթրինը նշել է, որ Բեքհեմի հետ հանդիպել է ընդամենը երկու անգամ բարձրաշխարհիկ երեկույթների ժամանակ ընկերների հետ: Վերջին անգամ այդպիսի հանդիպում եղել է 2012թ. փետրվարին:

Քեթրինի եւ Դեւիդի հարաբերությունների մասին լուրերը սկսվեցին շրջանառվել, երբ երգչուհին հայտնվեց Լոս Անջելեսում` «Պարեր աստղերի հետ» նախագծին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Բեքհեմը հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով