13:41 25 օգոստոսի, 201232-ամյա երգչուհի Քեթրին Ջենկինսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է լուրերը, թե սիրավեպ ունի անգլիացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հետ, գրում է բրիտանական Daily Mail-ը:
Քեթրինը նշել է, որ Բեքհեմի հետ հանդիպել է ընդամենը երկու անգամ բարձրաշխարհիկ երեկույթների ժամանակ ընկերների հետ: Վերջին անգամ այդպիսի հանդիպում եղել է 2012թ. փետրվարին:
Քեթրինի եւ Դեւիդի հարաբերությունների մասին լուրերը սկսվեցին շրջանառվել, երբ երգչուհին հայտնվեց Լոս Անջելեսում` «Պարեր աստղերի հետ» նախագծին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Բեքհեմը հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.