17:13  ,  24 օգոստոսի, 2012

Լոնդոնում բոցավառվեց 14-րդ Պարալիմպիկ խաղերի խորհրդանշական ջահը

Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում բոցավառվել է 14-րդ Պարալիմպիկ խաղերի խորհրդանշական ջահը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեբաստիան Կոեն եւ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։

Ջահը բոցավառել է 2012թ. լոնդոնյան մարաթոնի մասնակից Քլեր Լոմասը, որը հաշմանդամ է դարձել ձիուց ընկնելու պատճառով։

Օգոստոսի 28-ին տեղի ժամանակով երեկոյան 8-ին կմեկնարկի պարալիմպիկ կրակի 24-ժամյա փոխանցումավազքը։ Կմասնակցի 580 ջահակիր։ Փոխանցումավազքը կավարտվի օգոստոսի 29-ին Լոնդոնի օլիմպիական ստադիոնում 14-րդ Պարալիմպիկ խաղերի բացման արարողության ժամանակ, հաղորդում է ВВС-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով