17:13 24 օգոստոսի, 2012Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում բոցավառվել է 14-րդ Պարալիմպիկ խաղերի խորհրդանշական ջահը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեբաստիան Կոեն եւ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։
Ջահը բոցավառել է 2012թ. լոնդոնյան մարաթոնի մասնակից Քլեր Լոմասը, որը հաշմանդամ է դարձել ձիուց ընկնելու պատճառով։
Օգոստոսի 28-ին տեղի ժամանակով երեկոյան 8-ին կմեկնարկի պարալիմպիկ կրակի 24-ժամյա փոխանցումավազքը։ Կմասնակցի 580 ջահակիր։ Փոխանցումավազքը կավարտվի օգոստոսի 29-ին Լոնդոնի օլիմպիական ստադիոնում 14-րդ Պարալիմպիկ խաղերի բացման արարողության ժամանակ, հաղորդում է ВВС-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.