10:35  ,  14 հունիսի, 2019

NBA. «Տորոնտո Ռեփթորսն» առաջին անգամ նվաճեց չեմպիոնական տիտղոսը

«Տորոնտո Ռեփթորսն» առաջին անգամ նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնական տիտղոսը։

Եզրափակիչ շարքի 6-րդ խաղում կանադական թիմը հյուրընկալվելիս 114։110 հաշվով պարտության մատնեց անցած տարվա չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին», որի առաջատարներից Ստեֆեն Կարին եզրափակիչի սուլիչից 8 վայրկյան առաջ 111։110 հաշվի ժամանակ չկարողացավ արդյունավետ իրացնել 3 միավորանոց նետումը, իսկ հյուրերը կարողացան մնացած մի քանի վայրկյանում եւս 3 միավոր վաստակել եւ եզրափակիչ շարքի հաշիվը դարձնել 4։2։

«Տորոնտո Ռեփթորսը» հիմնադրվել է 1995 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով