20:06  +04,  10 հունիսի, 2019

Գեւորգ Ղազարյան․ Ուշադրություն չենք դարձնում, որ Հունաստանը օրեր առաջ պարտվել է Իտալիային

Ուշադրություն չենք դարձնում, որ Հունաստանը օրեր առաջ պարտվել է Իտալիային, ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն Աթենքում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում։ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը։

«Կարոտել էի Աթենքը, շատ եմ սիրում այս քաղաքը: Դեռ վաղ է խոսել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու մասին: Կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Մեր նպատակը երեք միավոր վաստակելն է:

Կամո Հովհաննիսյանի հետ ձախ եզրում շատ հաճելի է համագործակցել: Ակումբային կարիերայում առայժմ լուրեր չկան, շուտով հայտնի կդառնա, թե որտեղ կշարունակեմ կարիերաս»,- նշեց Գեւորգ Ղազարյանը:

Հունիսի 11-ին կայանալիք Հունաստան - Հայաստան խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Սամվել Սուքիասյան (Աթենք)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ