20:06 10 հունիսի, 2019Ուշադրություն չենք դարձնում, որ Հունաստանը օրեր առաջ պարտվել է Իտալիային, ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն Աթենքում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում։ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպմանը։
«Կարոտել էի Աթենքը, շատ եմ սիրում այս քաղաքը: Դեռ վաղ է խոսել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու մասին: Կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Մեր նպատակը երեք միավոր վաստակելն է:
Կամո Հովհաննիսյանի հետ ձախ եզրում շատ հաճելի է համագործակցել: Ակումբային կարիերայում առայժմ լուրեր չկան, շուտով հայտնի կդառնա, թե որտեղ կշարունակեմ կարիերաս»,- նշեց Գեւորգ Ղազարյանը:
Հունիսի 11-ին կայանալիք Հունաստան - Հայաստան խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Սամվել Սուքիասյան (Աթենք)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.