23:28  +04,  5 հունիսի, 2019

Սերգեյ Բուլատովն՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսաստանցի Սերգեյ Բուլատովը: 47-ամյա կնքել է մեկ տարվա պայմանագիր եւ առաջիկա օրերին կժամանի Երևան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ, որ Երևանում գրեթե բոլորը գոհ չեն այն արդյունքներից, որն ունեցել է «Արարատը»: Նրանք ցանկանում են, որ ակումբը՝ այդպիսի հնչեղ անվանումով, միշտ հաղթի ու լինի բարձունքում: Հույս ունեմ՝ այն փոփոխությունները, որ լինում են ակումբում կհանգեցնի նման դրական արդյունքների և թիմը կսկսի հաղթել ու վերադառնալ նախկին բարձունքին:

Իհարկե, ես տեղյակ եմ «Արարատի» մասին, գիտեմ նրա պատմությունն ու չեմպիոնության մասին: Մեծ սպասելիքներ ունեմ և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Բուլատովը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է ռուսական «Ուրալ», «Շիննիկ», «Սախալին» ակումբներում, նախորդ ակումբը եղել է ռուսական «Ֆակելը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ