23:28 5 հունիսի, 2019Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսաստանցի Սերգեյ Բուլատովը: 47-ամյա կնքել է մեկ տարվա պայմանագիր եւ առաջիկա օրերին կժամանի Երևան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Կարծում եմ, որ Երևանում գրեթե բոլորը գոհ չեն այն արդյունքներից, որն ունեցել է «Արարատը»: Նրանք ցանկանում են, որ ակումբը՝ այդպիսի հնչեղ անվանումով, միշտ հաղթի ու լինի բարձունքում: Հույս ունեմ՝ այն փոփոխությունները, որ լինում են ակումբում կհանգեցնի նման դրական արդյունքների և թիմը կսկսի հաղթել ու վերադառնալ նախկին բարձունքին:
Իհարկե, ես տեղյակ եմ «Արարատի» մասին, գիտեմ նրա պատմությունն ու չեմպիոնության մասին: Մեծ սպասելիքներ ունեմ և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Բուլատովը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է ռուսական «Ուրալ», «Շիննիկ», «Սախալին» ակումբներում, նախորդ ակումբը եղել է ռուսական «Ֆակելը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.