Կոպենհագեն ժամանած Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել դանիացիների դեմ ֆուտբոլի 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը:
Սեպտեմբերի 5-ի երեկոյան Բեռնար Շալանդի թիմը մարզում է անցկացրել Կոպենագենում:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի հավաքականը Կոպենագենի «Պարկեն» ստադիոնում կանցկացնի նախախաղային մարզում, որի մեկնարկային 15 րոպեները «բաց» կլինեն լրագրողների համար: Մարզումից առաջ՝ ժամը 17:30-ին, ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: «Պարկենում» անցկացվելիք հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավար Ալեքսանդրու Տուդորը:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում