Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լատվիայից ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Սեպտեմբերի 7-ին այստեղ տեղի կունենա 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Մրցակիցը Դանիայի հավաքականն է:
Դանիայում Հայաստանի թիմը հանգրվանել է Կոպենհագենի «Հիլթոն» հյուրանոցում: Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մարզում:
Դանիա - Հայաստան հանդիպումը կկայանա Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:
Ֆոտո՝ NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում