18:12  ,  29 ապրիլի, 2024

WTA-1000. Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

22-ամյա լեհ թենիսիստուհին 6:1, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 55-րդ ռակետ, իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 6 րոպե։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայան։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով