21:07  ,  28 ապրիլի, 2024

Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներին

Մոլդովայում ավարտվեց ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարը: Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը վերջին խաղում ուժերը չափեց Մոլդովայի հավաքականի հետ և պարտվեց նվազագույն հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Օրվա մյուս խաղում Բուլղարիան հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային 3:0 հաշվով:

Բուլղարիան վաստակեց 9 միավոր` դառնալով ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի հաղթող: 6 միավոր վաստակեց Մոլդովան, 3 միավոր՝ Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան մրցաշարն ավարտեց առանց միավորի:

Հայաստան Մ-16 - Մոլդովա Մ-16՝ 0:1

Ռոսկա, 74

Հայաստան Մ-16

  1. Արթուր Պետրոսյան, 15. Շանթ Բեյբության, 4. Հայկ Ղուկասյան (ա), 2. Համլետ Կարապետյան, 8. Մարտին Շահգելդյան (10. Դավիթ Դավթյան, 82), 19. Հայկ Ստեփանյան (21․ Գևորգ Վարդանյան, 61), 14․ Աշոտ Ոսկանյան (9․ Արտյոմ Ալեքսանյան, 87), 16. Դավիթ Բաթոյան, 6․ Հարություն Մովսիսյան (17․ Գագիկ Ասատրյան, 61), 11. Սարգիս Գասպարյան, 7. Ալբերտ Գարեգինյան

Պահեստայիններ՝ 12․ Նուբար Գիշյան, 3․ Հենրիկ Իգիթյան, 18․ Էդգար Պողոսյան, 5. Ռուբեն Կարապետյան, 22․ Զավեն Մկրտչյան

Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում