20:05  ,  29 ապրիլի, 2024

Արման Ծառուկյան․ կարիերայիս ավարտից հետո կսկսեմ զբաղվել շինարարական բիզնեսով

Խառը մենամարտերի (ММА) թեթեւ քաշային կարգում UFC առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե ինչով է զբաղվելու մարզական կարիերայի ավարտից հետո։

«Եթե ММА-ում չլինեի, կլինեի շինարար՝ հորս նման։ Կկառուցեի տներ, քոթեջային ավաններ։ Հիմա էլ հասկանում եմ, որ կարիերայիս ավարտից հետո կսկսեմ զբաղվել շինարարական բիզնեսով»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է «Комсомольская правда»-ն։

Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենուա Սեն-Դենիի հետ։  Մենամարտը տեղի կունենա մայիսի 18-ին Փարիզում՝ խառը մենամարտերի AXDC մրցաշարում։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Սեն-Դենին ունի 13 հաղթանակ եւ 2 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում