17:57  ,  28 ապրիլի, 2024

«Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուին» եւ հաղթեց 5:0 հաշվով։

Ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն, բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն եւ հոլանդացի հարձակվող Սեմ Հենդրիքսը։

«Փյունիկը» 67 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նոայից» հետ է 1 միավոր։ «Ուրարտուն» չորրորդն է՝ 44 միավոր։

Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 5։0

Միխայիլ Կովալենկո, 3, Վագներ Գոնսալվեշ, 8, Դավիթ Դավիդյան, 72, Յուսուֆ Օտուբանջո, 78, Սեմ Հենդրիքս, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում