Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ղեկավարած թիմի նպատակների մասին մրցաշրջանի վերջնամասում։
«Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում։ Մենք ցանկանում ենք մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթին։ Դրա համար պետք է հաղթել «Վալենսիային»։ Այդ հաղթանակը նաեւ հնարավորություն կտա ապահովել տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
32 խաղից հետո «Բարսելոնան» 70 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որն անցկացրել է 33 հանդիպում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում