Հայաստանի հավաքականը մարզվեց Կոպենհագենում (ֆոտոշարք)

01:33   6 սեպտեմբերի, 2014

Կոպենհագեն ժամանած Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել դանիացիների դեմ ֆուտբոլի 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը:

Սեպտեմբերի 5-ի երեկոյան Բեռնար Շալանդի թիմը մարզում է անցկացրել Կոպենագենում:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի հավաքականը Կոպենագենի «Պարկեն» ստադիոնում կանցկացնի նախախաղային մարզում, որի մեկնարկային 15 րոպեները «բաց» կլինեն լրագրողների համար: Մարզումից առաջ՝ ժամը 17:30-ին, ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: «Պարկենում» անցկացվելիք հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավար Ալեքսանդրու Տուդորը:

  

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։