10:15 27 մայիսի, 2018Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 14-րդը Նիգերիայի հավաքականն է։
Նիգերիացիներն աշխարհի առաջնություններում հանդես են եկել 5 անգամ՝ նորամուտը նշելով 1994-ին: Աֆրիայի եռակի գավաթակիրը 3 անգամ (1994, 1998, 2014) հասել է մինչեւ 1/8 եզրափակիչ, ինչը թիմի լավագույն արդյունքն է «Մունդիալներում»:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի աֆրիկյան գոտու մրցաշարում Նիգերիայի հավաքականը նախ 2 խաղերի արդյունքում հաղթահարել է Սվազիլենդի հավաքականի արգելքը (0:0, 2:0), իսկ խմբային փուլում հաղթել է B խմբում (Նիգերիա, Զամբիա, Կամերուն, Ալժիր):
ԱԱ-2018-ի խմբային փուլում Նիգերայի հավաքականին բաժին է հասել բավականին բարդ խումբ: D խմբում նիգերիացիները կմրցեն Խորվաթիայի (հունիսի 16, Կալինինգրադ), Իսլանդիայի (հունիսի 22, Վոլգոգրադ) եւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի (հունիսի 26, Սանկտ Պետերբուրգ) հավաքականների հետ: Խմբից դուրս գալը կլինի շատ բարդ, սակայն աֆրիկացի ֆուտբոլիստները կարող են անակնկալ մատուցել:

Մարզիչը
2016 թվականից Նիգերիայի հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Գերնոր Ռորը, որն աշխատել է նաեւ Գաբոնի, Նիգերի ու Բուրկինա Ֆասոյի ազգային թիմերում: Գերնոր Ռորի թիմերում չեն խաղում այն խաղացողները, որոնք պատրաստ չեն կատարել մարզիչի բոլոր հրահանգները: ԱԱ-2018-ում գերմանացի մասնագետի գլխավորությամբ Նիգերիայի հավաքականը մոտիվացիայի խնդիր, միանշանակ, չի ունենա, իսկ կարգապահությունը թիմում առաջին տեղում է: Գլխավորելով Նիգերիայի հավաքականը՝ Ռորը միանգամից փոխեց 4-3-3 տակտիկական սխեման, որով խաղում էր նախորդ մարզիչը: Գերմանացին նախընտրում է 4-2-3-1 սխեման, որով, հավանաբար, նիգերիացիները կխաղան Ռուսաստանում: Ոչ հաճախ նա օգտագործում է նաեւ 3-5-2 եւ 4-4-2 սխեմաները:

Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Բուքմեյքերների կարծիքը
Նիգերիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 200 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 3 գործակից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
ԱԱ-2018-ի մասնակիցները.
Ճապոնիա, Պերու, Եգիպտոս, Շվեդիա, Մեքսիկա, Թունիս, Իրան, Պանամա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Կոստա Ռիկա, Ավստրալիա, Սենեգալ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.