18:53  ,  12 մայիսի, 2019

Պրուդնիկովի արտակարգ գոլը չօգնեց «Ալաշկերտին», «Արարատ-Արմենիայի» կամային հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 32-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին» եւ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ վերջնամասում խփած 2 գոլերի շնորհիվ: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում անցկացված հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացեց ռուս հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը, որը դարձավ արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ: Դաշտի տերերից վերջնամասում աչքի ընկան Ուգոչուկվու Լուիսը եւ Անտոն Կոբյալկոն: Ռուս կիսապաշտպան Անտոն Կոբյալկոն 12-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 52 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր է հետ առաջատար «Փյունիկից»: Երրորդ տեղում գտնվող «Բանանցն» ունի 50 միավոր, իսկ «Ալաշկերտը» 46 միավորով չորրորդն է: «Բանանցը» եւ «Ալաշկերտը» մեկական խաղ պակաս են անցկացրել:

Հայաստանի առաջնություն, 32-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2:1

Օգանա Ուգոչուկվու Լուիս, 79, Անտոն Կոբյալկո, 89 (11մ)  – Ալեքսանդր Պրուդնիկով, 45+2

Հեռացում՝ Դանիել Ստոյկովիչ, 88 («Ալաշկերտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով