18:40  ,  3 մայիսի, 2019

«Բանանցը» տուգանվել եւ նկատողություն է ստացել նորաբաց ստադիոնի խաղադաշտի կենտրոնում լոգոների պատճառով

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Երեւանի «Բանանցը» տուգանվել եւ նկատողություն է ստացել «Արցախի» դեմ Հայաստանի առաջնության 29-րդ տուրի խաղում դաշտի կենտրոնական շրջագծում լոգոների համար։

«Բանանց» - «Արցախ ՖԱ» (ԲԽ116) խաղին խաղադաշտի կենտրոնական շրջագծում նկարված էր «Բանանց» ՖԱ-ի երկու լոգոներ: Հիմք ընդունելով «Ֆուտբոլ խաղի կանոնների» կանոն 1-ի 13-րդ հոդվածը` ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 35-րդ կետի համաձայն` «Բանանց» ֆուտբոլային ակումբին գրանցել նկատողություն եւ տուգանել 20000 ՀՀ դրամ»,- ասվում է Կարգապահական կոմիտեի արձանագրության մեջ։

Հիշեցնենք, որ այդ հանդիպումից առաջ տեղի էր ունեցել «Բանանցի» ստադիոնի վերաբացման արարողությունը։

ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում