00:40  ,  25 ապրիլի, 2019

Գերմանիայի Գավաթ․ Եզրափակիչում՝ «Բավարիա» - «ՌԲ Լայպցիգ»

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Խորվաթ Նիկո Կովաչի գլծավորած թիմը Բրեմենում մրցեց «Վերդերի» հետ եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր «ՌԲ Լայպցիգը», որն ապրիլի 23-ին 3։1 հաշվով հաղթել էր «Համբուրգին»։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին Բեռլինում։

Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Վերդեր» - «Բավարիա»՝ 2։3 (տեսանյութ)

Յույա Օսակո, 74, Միլոտ Ռաշիցա, 75 – Ռոբերտ Լեւանդովսկի, 36, 80, 11մ, Թոմաս Մյուլեր, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս