14:02  +04,  22 ապրիլի, 2019

Գարեգին Կիրակոսյանն առաջին գոլն է խփել Մոլդովայի առաջնությունում

Ֆուտբոլի Մոլդովայի առաջնության 6-րդ տուրում «Սֆինտու Գեորգեն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Զիմբրուի» նկատմամբ։

«Սֆինտուլ Գեորգեի» հաղթական գոլը 31-րդ րոպեին խփել է Գարեգին Կիրակոսյանը, որը բացել է գոլերի հաշիվը Մոլդովայի առաջնությունում։ 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Գարեգին Կիրակոսյանն այս ձմռանն է Մոլդովա տեղափոխվել Երեւանի «Արարատից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով