Ռոնալդուն ու Մեսին միայնակ չեն. այս աշխարհում կա նաեւ Հենրիխ Մխիթարյան, գրում է ֆրանսիական So Foot պորտալը:
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստի տպավորիչ խաղը չի վրիպել ֆրանսիական կայքի մասնագետների ուշադրությունից:
So Foot-ի սյունակագիր Էրիկ Մագիորին գրել է, որ ֆուտբոլային մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն Մխիթարյանի խաղի վրա, քանի որ Ուկրաինայի առաջնության մեկնարկային վեց տուրերում 23-ամյա կիսապաշտպանը դարձել է 10 գոլի հեղինակ:
Մագիորիի կարծիքով, եթե Մխիիթարյանը շարունակի այսպես հանդես գալ, ապա նա առաջիկայում կարող է մրցակցել նաեւ Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Շուտով «Շախտյորը» կսկսի մրցելույթները Չեմպիոնների լիգայում, իսկ դա լավ հնարավորություն է Հենրիխի համար ամբողջ Եվրոպային ցուցադրելու իր լավագույն որակները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի