Ֆրանսիական So Foot-ը Հենրիխ Մխիթարյանին համեմատել է Ռոնալդուի եւ Մեսիի հետ

13:50   21 օգոստոսի, 2012

Ռոնալդուն ու Մեսին միայնակ չեն. այս աշխարհում կա նաեւ Հենրիխ Մխիթարյան, գրում է ֆրանսիական So Foot պորտալը:

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստի տպավորիչ խաղը չի վրիպել ֆրանսիական կայքի մասնագետների ուշադրությունից:

So Foot-ի սյունակագիր Էրիկ Մագիորին գրել է, որ ֆուտբոլային մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն Մխիթարյանի խաղի վրա, քանի որ Ուկրաինայի առաջնության մեկնարկային վեց տուրերում 23-ամյա կիսապաշտպանը դարձել է 10 գոլի հեղինակ:

Մագիորիի կարծիքով, եթե Մխիիթարյանը շարունակի այսպես հանդես գալ, ապա նա առաջիկայում կարող է մրցակցել նաեւ Լիոնել Մեսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Շուտով «Շախտյորը» կսկսի մրցելույթները Չեմպիոնների լիգայում, իսկ դա լավ հնարավորություն է Հենրիխի համար ամբողջ Եվրոպային ցուցադրելու իր լավագույն որակները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.