21:02  +04,  19 ապրիլի, 2019

«Մասթերս»․ Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում է

Իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Մոնտե Կառլոյի «Մասթերս 1000» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Աշխարհի երկրորդ ռակետը մրցեց արգենտինացի Գիդո Պելյեի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:1), 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 21 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի եւ խորվաթ Բորնա Չորիչի դիմակայության հաղթողի հետ։

Նադալը պաշտպանում է տիտղոսը։ Անցած տարվա եզրափակիչում նա 6։3, 6։2 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Կեի Նիսիկորիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով